Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.02.2017 | 00:02

Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. և ահա զրկվածներն արցունքների մեջ են, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։

Եվ ես երանի տվի բոլոր նրանց, որ արդեն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ։ Բայց այդ երկուսից էլ ավելի լավ է նա, որ բնավ չի եղել և չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարվում են արեգակի ներքո։ Ես տեսա նաև, որ ամեն վաստակի և հաջողության համար մարդուս նախանձում է իր մերձավորը. սակայն սա ևս ունայնություն է և հոգու տանջանք։


Ժողովող 4. 1-4

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ